Մարմնամարզիկները չեն հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը  

Armenpress 15:25, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքի անդամները չեն հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ` Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը հանդես էին գալիս նժույգթափերի վարժությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ-ից մեկնելիս Վահագն Դավթյանի Covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել են Covid-19-ի թեստ, և այնտեղ Դավթյանի թեստը դրական է եղել: Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am