Արտակ Ղուլյանը նշանակվել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն

Armenpress 17:58, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի հրամանով Արտակ Ղուլյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ին նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։

«Նշանակման հիմքը ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքներն են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Արտակ Ղուլյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թվականին, նշված ՊՈԱԿ-ում նախ զբաղեցնելով Ուսումնական մասի առաջին կարգի մասնագետի, առաջատար մասնագետի, Ուսումնական մասի պետի, այնուհետև՝ Ուսումնական կենտրոնի պահպանման և ընթացիկ գործունեության կազմակերպման պատասխանատուի, իսկ մինչ տնօրենի պաշտոնում նշանակվելը՝ Ուսումնամեթոդական դեպարտամենտի պետ, ուսումնական կենտրոնի պատասխանատուի հաստիքը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am