1000х90.jpg (78 KB)

Պեկինի Օլիմպիական խաղերի կրակը հանձնվել է կազմակերպիչներին  

Armenpress 15:42, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի   ձմեռային Օլիմպիական խաղերի  կրակը հանդիսավոր պայմաններում  հանձնվել է կազմակերպիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում: Միջոցառմանը ներկա են եղել  Հունաստանի  նախագահ Կատերինա Սակելարոպուլուն,  Հունաստանի ԱՕԿ-ի  ղեկավար Սպիրոս Կապրալոսը, Պեկին-2022  կազմկոմիտեի նախագահի տեղակալ, Չինաստանի ԱՕԿ -ի փոխնախագահ  Յույ  Ցյանցզինը և պաշտոնատար այլ անձինք:

Համավարակի  պատճառով հանդիսականներ չեն  հրավիրվել: Սպիրոս  Կապրալոսը կրակը  հանձնել է  Յույ  Ցյանցզինին: Օլիմպիական կրակը հատուկ չվերթով Աթենքի միջազգային օդանավակայանից ուղևորվել է Պեկին: 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022թ. փետրվարի 4 -20-ը, իսկ պարալիմպիկը ՝ մարտի 4 -13-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am