Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1054 նոր դեպք. մահացել է 37 մարդ

Armenpress 11:16, 19 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 284 հազար 237 դեպք, որոնցից 255 հազար 821-ն` առողջացած, 5842-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում կատարվել է 12 հազար 933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1054 նոր դեպք: Կա 889 առողջացած, 37 մահվան դեպք:

 Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1235 է:

 Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 հազար 339 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 910 հազար 201 թեստավորում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am