1000х90.jpg (78 KB)

Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

Armenpress 20:49, 18 Հոկտեմբեր, 2021

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մրցավարները և տեսուչը հոկտեմբերին նորնշանակումներ են ստացել Եվրոպայում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սոֆիկ Թորոսյանը, որպես գլխավորմրցավար, և Լիանա Յաղմուրյանը, որպես գլխավոր մրցավարի օգնական, կսպասարկեն կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Բուլղարիայում կայանալիք հանդիպումները:

Գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը և մրցավարի օգնական ԽաչատուրՀովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 6-րդ խմբի՝ հոկտեմբերի19-ից 27-ը Ռումինիայում կայանալիք հանդիպումներին:

Արման Ալաբերքյանը կսպասարկի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության 4-րդ խմբի՝ հոկտեմբերի19-ից 24-ը Շվեդիայում կայանալիք հանդիպումները:

Գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը և մրցավարի օգնականներ Ատոմ Սևգուլյաննու ՍարգիսՀովհաննիսյանը կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի «Մինսկ»-«Դաուգավպիլս»հանդիպումը:

Գլխավոր մրցավար Արաքսյա Սարիբեկյանը, մրցավարի օգնականներ Լիանա ևՔրիստինեԳրիգորյանները, ինչպես նաև Արտեմ Գասպարյանը, որպես չորրորդ պաշտոնյա, կսպասարկեն ԿանանցԱշխարհի առաջնության ընտրական փուլի Բելառուս-Նիդերլանդներ հանդիպումը Մինսկում:

Մրցավարների տեսուչ Քնարիկ Գրիգորյանը ստացել է միանգամից 2 նշանակում՝

Հոկտեմբերի 21, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ուկրաինա-Ֆարերյան կղզիներ

Հոկեմբերի 26, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ղազախստան - Ֆրանսիա     

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am