1000х90.jpg (78 KB)

ՌԴ-ն դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության գործունեությունը

Armenpress 19:08, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը դադարեցնում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի կապի ռազմական առաքելության գործունեությունը և նոյեմբերի 1-ից հետ է կանչում իր աշխատակիցների հավատարմագրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՆԱՏՕ -ն ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատել են Ռուսաստանի Դաշնության համար հավատարմագրումների թիվը՝ հասցվելով 10 -ի:

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել էր, որ ՆԱՏՕ-ն մնում է բաց Ռուսաստանի հետ իմաստալից երկխոսության համար և շարունակում է  հանդիպման կոչ անել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am