Սևան քաղաքի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի

Armenpress 18:02, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հոկտեմբերի 19-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում՝ Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազասպառողների, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև «Գևորգյանի քոլեթ» ՍՊԸ ընկած հատված) գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, գազասպառողներին խնդրելով, որ պահպանեն անվտանգության կանոնները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am