ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին

Armenpress 16:13, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում հոկտեմբերի 18-ին մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, զորավարժություններին մասնակցող հայկական զորախմբի սպաները, ընդհանուր զորախմբի հրամանատարական կազմում, պլանավորելու և ղեկավարելու են ստորաբաժանումների գործողությունները։

Հոկտեմբերի 18-23-ն անցկացվող զորավարժություններին ներգրավված է շուրջ 500 միավոր զինտեխնիկա, ավելի քան 4000 զինծառայող։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am