Սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին գալիս է Հայաստան Ազնավուրին և Թարիվերդիևին նվիրված նախագծով

Armenpress 12:23, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստան է գալիս հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, որը հանդես կգա Շառլ Ազնավուրին և Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը, որպես մենակատար՝ Ֆեդերիկո Մոնդելչին։ Կհնչեն Շառլ Ազնավուրի և Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունների նոր մշակումներ: 

Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում մեր երկրում։ Նա մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի է համարում: Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am