1000х90.jpg (78 KB)

Պարտվեց այն թիմը, որն արժանի էր հաղթանակի. Ժոզե Մոուրինյո  

Armenpress 10:39, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Յուվենտուս»-ից կրած պարտությունից:

«Յուվենտուս»-ի դեմ խաղում ես տես մեծագույն ակումբ «Ռոմա»: Հրաշալի գործող թիմը յուրաքանչյուր դրվագում վստահ էր, համարձակ և հավատով: Պարտվեց այն թիմը, որն արժանի էր հաղթանակի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում Թուրինում մրցեց «Յուվենտուս»-ի հետ և պարտվեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գնդակը 16-րդ րոպեին խփեց Մոյեզ Քինը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am