Մեղրիի ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է «Հանրապետություն» կուսակցությունը

Armenpress 09:45, 18 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով Մեղրի համայնքի ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է Հանրապետություն կուսակցությունը. Կուսակցության օգտին քվեարկել է 2133 ընտրող:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 1637 ընտրող, «Ազատական» կուսակցությունը հավաքել է 716, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 487 ձայն:

 

 

  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am