Մեծ Բրիտանիայում պատգամավորի սպանությունից հետո կխստացվի օրենսդիրների անվտանգությունը

Armenpress 16:27, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հայտնել է, որ պատգամավոր Դևիդ Էյմեսի սպանությունից հետո միջոցներ կձեռնարկվեն մյուս խորհրդարանականների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միջոցները ձեռնարկվում են հենց հիմա»,- ասել է նա Sky News-ի եթերում՝ չհստակեցնելով, թե ինչ գործողությունների մասին է խոսքը:

Պրիտի Պատելը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է խորհրդարանի խոսնակների, ոստիկանության ու անվտանգության ծառայությունների հետ:

Դևիդ Էյմեսը դանակահարվել էր հոկտեմբերի 15-ին: Սպանության կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա մի տղամարդ: Ոստիկանությունը հարձակումը որակել է որպես ահաբեկչություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am