ՊԲ-ն հերքում է «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները

Armenpress 14:33, 16 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները:

«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող  տեղեկությունները  "պաշարված"  դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է ՊԲ ֆեյսբուքի էջում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am