ՊԵԿ-ում կադրային ջարդ չի իրականացվում. Բադասյան

Armenpress 14:32, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում իրականացվում է ոչ թե կադրային ջարդ, այլ՝ սովորական կադրային քաղաքականություն, որը բնորոշ է ցանկացած պետական մարմնի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Գերատեսչության կադրային քաղաքականության հիմքում ընկած է միայն մեկ սկզբունք. ծառայողական աստիճանակարգում առաջ շարժվելիս նախապատվությունը տրվում է այն աշխատակիցներին, որոնք համապատասխան պոտենցիալ ունեն եւ իրենց դրսեւորել են պրոֆեսիոնալ տեսակետից։ Մնացած փոփոխությունները կրում են բնական բնույթ։ Նոր նշանակումները, հիմնականում, կատարվում են այն կադրերից, որոնք աշխատում են գերատեսչությունում»,- ասաց Բադասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am