Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին. Mehr

Armenpress 20:38, 13 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Լրատվամիջոցնը նշել է, որ իրանցի վարորդների ազատ արձակումը նախորդել է Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին:

Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները կանգնեցրել էիր իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը և գումար պահանջել՝ հիմնավորելով, որ «իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն»։ Այնուհետև նրանք ձերբակալել էին իրանցի վարորդներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am