ԵՄ-ում գազապահաստարանների կարողությունը ծածկում է տարեկան սպառման միայն 20 տոկոսը

Armenpress 17:26, 13 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի տնօրինության տակ գտնվող գազապահաստարանների կարողությունը թույլ Է տալիս ծածկել գազի տարեկան սպառման միայն 20 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հայտնել Է Էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Քադրի Սիմսոնը:

«Եվրոպական գազապահաստարանների կարողությունը ծածկում Է մեր տարեկան սպառման միայն 20 տոկոսը»,-ասել Է նա՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ Եվրամիությունում բոլորը չԷ, որ ունեն այդ գազապահաստարաններից օգտվելու հնարավորություն: Եվրակոմիսարը հավելել Է, որ 2021 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը պլանավորում Է նոր կանոններ սահմանել, որոնք կդյուրացնեն երկրների՝ ԵՄ-ի գազապահաստարանների կարողությունից օգտվելու հնարավորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am