Իրաքի վարչապետը հայտարարել Է ԻՊ-ի պարագլխի տեղակալին բռնելու մասին

Armenpress 12:01, 11 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել Է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության նախկին պարագլխի տեղակալ Սամի Ջասիմին բռնելու մասին, որը պատասխանատու Էր խմբավորման ֆինանսների համար: Այդ մասին վարչապետը հայտնել Է հոկտեմբերի 11-ին Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Իրաքի վարչապետը, «մինչ անվտանգության ուժերը պահպանել են (երկրի խորհրդրանի) ընտրությունները, հետախուզական ծառայություններից նրանց գործընկերները կատարել են ամենաբարդ գործողություններից մեկը՝ ԻՊ-ի ֆինանսների պատասխանատու Սամի Ջասիմին՝ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի տեղակալին կալանավորելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am