Պեսկովը հայտնել է հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին

Armenpress 16:34, 10 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հոկտեմբերի 12-ին նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո։ Նման հանդիպում պատրաստվում է»,- ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Ըստ աղբյուրի՝ այս տարի Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են անցկացրել, ավելի քան 10 անգամ խոսել են հեռախոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am