Ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոն է

Armenpress 21:08, 8 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Հայաստանցի ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով:

Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am