Ճապոնիան հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին

Armenpress 17:37, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան փորձագիտական կոմիտեի նիստի ընթացքում պաշտոնապես հայտարարել Է կորոնավիրուսի հետ կապված մինչեւ սեպտեմբերի 30-ը գործող արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիստի հեռարձակումն իրականացրել Է NHK հեռուստաալիքը:

Ներկայում արտակարգ դրության ռեժիմը գործում Է 47 պրեֆեկտուրաներից 19-ում՝ Հոկայդոյում, Գիֆուում, Այթիում, Միեում, Սիգայում, Հիրոսիմայում, Տոկիոյում, Կանագավայում, Տիբայում, Իբարակիում, Տոտիգիում, Գումմայում, Սայտամայում, Սիձուոկայում, Օսակայում, Կիոտոյում, Հյոգոյում, Ֆուկուոկայում, Օկինավայում:

Եվս 18 պրեֆեկտուրաներում գործում Է կորոնավիրուսի դեմ պայքարի խստացված միջոցների ռեժիմ, որը ենթադրում Է ավելի մեղմ սահմանափակումներ: Գրեթե բոլոր պրեֆեկտուրաներում վարակվածների թիվը, բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը, ծանր դեպքերի թիվը նվազել Է մինչեւ այն մակարդակ, որը թույլ Է տալիս սեպտեմբերի 30-ից հետո չեղարկել սահմանափակումները:

Ենթադրվում Է, որ, չնայած արտակարգ դրության ռեժիմի չեղարկմանը, մեղմացումները կմտցվեն աստիճանաբար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am