ԱՄՆ-ը Թուրքիային նոր պատժամիջոցներով Է սպառնացել C-400-ի պատճառով

Armenpress 14:42, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն, որն անհանգստացած Է Թուրքիայի կողմից ռուսաստանյան C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից, Անկարային լրացուցիչ պատժամիջոցներով Է սպառնացել Ռուսաստանի հետ նոր համաձայնագրերի կնքման դեպքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հարցազրույց Է տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին, որում հաստատել Է, որ Անկարան առաջիկայում մտադիր Է ռուսաստանյան C-400-ի եւս մեկ խմբաքանակ գնել: Էրդողանի խոսքով՝ այդ հարցի լուծումը մնում Է բացառապես Թուրքիայի վրա, ոչ մի այլ երկիր իրավունք չունի միջամտել իր գործերին: «Մենք առավելագույնս հստակ ենք արտահայտվել, գրելով CAATSA օրենքը (օրենք Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով դիմակայելու վերաբերյալ). պատժամիջոցներ սահմանել այն հաստատությունների նկատմամբ, որոնք խոշոր բիզնես են վարում ռուսաստանցի զինվորականների կամ հետախուզական կառույցների հետ:

Թուրքիայի բոլոր նոր գնումները կհանգեցնեն նոր պատժամիջոցների»,-ասվում Է կոմիտեի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում: Ռուսաստանը եւ Թուրքիան C-400-ի համակազմի պարտավորագիրը կնքել են 2017 թվականին, թուրքական կողմին հակաօդային պաշտպանության համալիրների մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամռան-աշնանը: Գործարքը ճգնաժամ Է առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում: Վաշինգտոնը փոխարենը պահանջել Է ամերիկյան Patriot համալիրներ ձեռք բերել, սպառնալով ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել CAATSA-ին համապատասխան: Անկարան չի պատրաստվում հրաժարվել C-400-ից:

Դեռ ավելին, Թուրքիայի նախագահը օգոստոսի վերջին հայտարարել Է, որ չի կասկածում Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը գնելու հարցում: Ավելի ուշ, չնայած ԱՄՆ-ի կողմից ճնշմանը, Էրդողանը հայտնել Է, որ Ռուսաստանի հետ գործարքն արդեն կատարվել Է եւ չի վերանայվելու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am