1000х90.jpg (78 KB)

Ամերիկացի երգիչ Ար Քելլիին մեղավոր են ճանաչել մարդկանց առեւտրի մեջ

Armenpress 12:57, 28 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ եւ պրոդյուսեր Ար Քելլիին մեղավոր են ճանաչել կանանց ու երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, որը շարունակվել Է ավելի քան երկու տասնամյակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը:

Դատի ընթացքում 11 մեղադրող, որոնց թվում եղել Է ինը կին եւ երկու տղամարդ, պատմել են երաժիշտի կողմից սեռական ոտնձգության վերաբերյալ իրենց պատմությունը: Երդվյալների դատարանը երկու օր տեւած մտորումներից հետո Քելլիին մեղավոր են ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով:

Ար Քելլին, որի իսկական անունը Ռոբերտ Սիլվեստր Քելլի Է, մերկացվել Է ԱՄՆ-ի տարբեր նահանգների միջեւ կանանց առեւտրի, մանկական պոռնոգրաֆիայի արտադրության եւ մարդկանց առեւանգման մեջ: Քելլին «Գրեմմի» երեք մրցանակի դափնեկիր Է:

90-ական թվականներին նա ամենահաջողված երաժիշտներից մեկն Է եղել ռիթմ-Էնդ-բլյուզ ոճում: 1996 թվականին նա հռչակվել Է իր I Believe I can Fly հիթով, որը նա գրել Է «Տիեզերական մրցախաղ» ֆիլմի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am