Վրաստանում մեկ օրում ապաքինվել են եռակի ավելի շատ ախտահարվածներ. վիճակագրություն

Armenpress 17:43, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրի COVID- վիճակագրությունը. վերջին օրվա ընթացքում արել են կորոնավիրուսի 13 հազար 277 թեստ եւ հայտնաբերվել Է վարակման 663 նոր դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 607 հազար 155 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 383 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 578 հազար 881 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 27, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 8844 հիվանդ:

2676 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 254 դեպք, Աջարիայում՝ 48, Իմերեթում՝ 123, Քվեմո Քարթլիում՝ 28, Շիդա Քարթլիում՝ 19, Գուրիում՝ 9, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 58, Կախեթում՝ 101, Մցխեթ-Մթիանեթում՝ 17, Սամցխե-Ջավախքում՝ 12, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ երեք: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 19 հազար 404-ի, նրանցից 4569-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1074-ի վիճակը ծանր Է, նրանցից 288 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին:

776 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 14 հազար 89 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 45 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 19 հազար 39-ը: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am