Հարգանքի տուրք է մատուցվել նահատակների սխրանքը հավերժացնող հուշարձանների մոտ. ՊՆ

Armenpress 16:40, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զորամիավորումներում սեպտեմբերի 27-ին անցկացվել են միջոցառումներ՝ ի հիշատակ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ միջոցառումներին ներկա են եղել զորամիավորումների հրամկազմը, զոհված զինծառայողների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։

Հարգանքի տուրք է մատուցվել նահատակների սխրանքը հավերժացնող հուշարձանների մոտ, կատարվել է հոգեհանգստյան կարգ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am