Անհայտ անձը Մակրոնի վրա ձվի նման առարկա է նետել

Armenpress 15:49, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա առարկա են նետել, որը նման Է ձվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Lyon Mag տեղական հրատարակությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել երկրի ղեկավարի՝ Eurexpo ցուցահանդես այցելության ժամանակ:

Ինչպես երեւում Է Lyon Mag-ի տեսագրությունից, անհայտ անձը պետության ղեկավարի կողմն Է նետել կլոր առարկա, որը դիպել Է Մակրոնի ուսին եւ մի կողմ թռել: Ըստ նախնական տեղեկատվության, դա ձու Է եղել: Իրավապահ ծառայությունը ձերբակալել Է տղամարդուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am