1000х90.jpg (78 KB)

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին նախորդ շաբաթ ստացվել է 207 զանգ

Armenpress 15:32, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին սեպտեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 207 զանգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ բնակչությունը շարունակում է դիմել հիմնականում պետական ֆինանսական աջակցության ծրագրի, վարկերի մարման և այլ սոցիալական բնույթի հարցերով։

Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 153 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման  և այլ նպատակներով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։

Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am