1000х90.jpg (78 KB)

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել Բունդեսթագի ընտրություններում

Armenpress 12:31, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, որը հրապարակվել Է Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) հաղթանակ Է տարել Բունդեսթագի ընտրություններում՝ հավաքելով ձայների 25,7 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՍ/ՔԴՄ դաշինքը ստացել Է ձայների 24,1 տոկոսը. ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում Է, որ դա պատմության մեջ նրա աջակցության ամենացածր մակարդակն Է: «Կանաչները» ստացել են ձայների 14,8 տոկոսը, «Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը» (ԳԱԴԿ)՝ 11,5 տոկոսը, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 10,3 տոկոսը:

«Ձախերը» հավաքել են ձայների 4,9 տոկոսը՝ չհաղթահարելով հինգտոկոսանոց արգելքը: Ելքահարցումների արդյունքներով՝ գերմանական հեռուստաալիքները տարբեր կանխատեսումներ են հաղորդել:

ZDF հեռուստաալիքի հարցման համաձայն, ընտրություններում հաղթանակ են տարել սոցիալ-դեմոկրատները այն դեպքում, երբ ARD ալիքը նշել Է ԳՍԴԿ-ի եւ ՔԴՍ/ՔԴՄ-ի ձայների հավասարությունը: Խորհրդարանական ընտրությունները Գերմանիայում տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին: Անգելա Մերկելն իր թեկնածությունը չԷր առաջադրել այդ ընտրություններում եւ 16 տարի իշխանության գլուխ գտնվելուց հետո կթողնի կանցլերի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am