Դիլիջանի թունելը ժամանակավորապես կիսով չափ կհոսանքազրկվի
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի տարածաշրջանի կողմից էլեկտրացանցում կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ից մինչև 14։00-ն, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ