1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի և կազմակերպությունների, Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Armenpress 09:55, 27 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 29-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի, Գագարին ավանի գազասպառողների, «ԵրՌու», «Վովսամ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Տելեմակ», «Սեդամի», «Ճանշին», «Լիհնիտիս», «Գեգասթար», «Արա Արեգ», «Ռանչպար», «Սֆերա տեխսերվիս», «Նոյ Լենդ», «Ծովածոց», «Ծովասար», «Ավտոտեխսպասարկում ԷՄԷԼ» ՍՊԸ-ների, սեփականատերեր Վազգեն Խաչատրյան, Ալավերդյան Հովհաննես, Աբովյան Խաչատուր, «ԱՄԱ կոմպրեսոր» ՀՁ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան նրբանցքի, Ա.Խաչատրյան փողոցի թիվ 30, 32, Կոմիտասի պողոտայի թիվ 31, 33, 33ա, 35, 35ա բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am