«Ռոմա»-ն պարտվեց հռոմեական դերբիում

Armenpress 21:56, 26 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին Հռոմի երկու ակումբները` «Լացիո»-ն և «Ռոմա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հռոմեական դերբիում այս անգամ ավելի ուժեղ էր «Լացիո»-ն, որը երեք գնդակ ուղարկեց «գայլերի» դարպասը` սեփականն ընդունելով 2-ը: «Ռոմա»-ի կազմում աչքի ընկան Իբանյեսը և Վերետուն, իսկ «Լացիո»-ից` Սավիչը, Պեդրոն և Անդերսոնը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 12 միավորով, իսկ «Լացիո»-ն` 6-րդը (11 միավոր):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am