1000х90.jpg (78 KB)

«Արսենալ»-ը գերազանցեց «Տոտենհեմ»-ին

Armenpress 21:25, 26 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին Լոնդոնի երկու թիմերը`«Արսենալ»-ը և «Տոտենհեմ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործներին»` «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Արսենալ»-ի կազմում աչքի ընկան Սմիթը, Օբամեյանգը և Սական: «Տոտենհեմ»-ի հեղինակության գոլը խփեց Սոն:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը 4 հորիզոնականով բարելավեց իր դիրքը և այժմ 10-րդն է` հավաքած 9 միավորով: Նույնքան միավոր ունի նաև «Տոտենհեմ»-ը: Պրեմիեր լիգայի առաջատարը 14 միավորով «Լիվերպուլ»-ն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am