«Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Լևանտե»-ին

Armenpress 20:10, 26 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Լևանտե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոու Կամպ» մարզադաշտում կայացած խաղում կատալոնական ակումբը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտե»-ի դարպասը: «Կապտանռնագույնների» կազմում աչքի ընկան Դեպայը, դե Յոնգը և Ֆատին:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն  Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 12 միավոր: Առաջատարը 17 միավորով «Ռեալ»-ն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am