Բախվել են ռուսական և թուրքական բեռնատար նավերը

Armenpress 17:48, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բոսֆորի նեղուցում իրար են բախվել ռուսական «Русич-10»  և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է lenta.ru-ն։

Տեղեկության համաձայն՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, վնասվել են միայն բեռնատար նավեր:

Վթարի պատճառը եղել է այն, որ թուրքական նավը տեխնիկական խնդիրների պատճառով կորցրել է կառավարումը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am