Հունաստանի վարչապետը մեղադրել է Թուրքիային Կիպրոսի ինքնիշխանությունը խախտելու մեջ

Armenpress 14:41, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միսոտակիսը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում մեղադրել է Թուրքիային Կիպրոսի ինքնիշխանությունը խախտելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ekathimerini պարբերականը:

«Ես լավատես չեմ կիպրական հարցի առնչությամբ: Թուրքիան շարունակում է խախտել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքները»,- ասել է Միսոտակիսը՝ նշելով, որ կիպրական հարցում շարունակելու են համագործակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Նա հավելել է նաև, որ «երկու պետության վերաբերյալ որևէ քննարկում անընդունելի է»:

«Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր ազգային ինքնիշխանությունը՝ ցամաքով, ծովով ու ջրով»,- ասել է Միսոտակիսը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am