ՀԱՀ-ից հարավ 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Armenpress 11:04, 25 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության ափերից հարավ ընկած շրջանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Հնարավոր ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am