1000х90.jpg (78 KB)

Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա 30 հաստիք. ԱԺ-ն հավանություն տվեց նախագծին

Armenpress 18:48, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները 20-ի փոխարեն դարձնել 30-ը։Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Վլադիմիր Վարդանյանը։

Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման արդյունքում կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման սահուն գործընթացը, ինչպես նաև՝ Կոմիտեի ձևավորման սկզբնական շրջանում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am