Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ժոզեֆ Բորելի հետ

Armenpress 14:06, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  շրջանակում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան հաշվում:

Չավուշօղլուն մանրամասնելով հանդիպման բովանդակությունը՝ նշել է, որ Բորելի հետ քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Աֆղանստանի, Արևելյան Միջերկրականի, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am