1000х90.jpg (78 KB)

 COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 230,5 միլիոնը

Armenpress 13:46, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 24-ի առավոտվա դրությամբ կազմել Է 230 միլիոն 567 հազար 44:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 728 հազար 496 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 42 միլիոն 545 հազար 119 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 681 հազար 197-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 669 հազար 114-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 684 հազար 311 մարդ:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 33 միլիոն 594 հազար 803-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 446 հազար 399 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 308 հազար 178 հիվանդացած, մահացել Է 592 հազար 964 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ ավելի քան 6 միլիարդ 21 միլիոն 679 հազար 702 չափաբաժին պատվաստանյութ:

Worldometer պորտալի տվյալների համաձայն,, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 24-ի առավոտվա դրությամբ կազմել Է 608,5:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2109, Հնդկաստանում՝ 320, Բրազիլիայում՝ 2766 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am