Հայտնի են Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման մրցավարները

Armenpress 17:52, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի գլխավոր մրցավարը Աշոտ Ղալթախչյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի 2021 թվականի խաղարկության հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և երկրի գավաթակիր «Արարատի» միջև:  Հանդիպման գլխավոր մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Սարգիս Հովհաննիսյանը։ Չորրորդ պաշտոնյան է Յուրա Մահտեսյանը, մրցավարների տեսուչը՝ Աշոտ Հարությունյանը։ Հանդիպման պատվիրակն է Միքայել Հասրաթյանը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am