Զորամիավորման հրետանային դիվիզիոնի անձնակազմի համար անցկացվել են վարժանքներ

Armenpress 16:36, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորամիավորման հրետանային դիվիզիոնի անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքները և կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 22-23-ը անցկացվել են հրաձգության վարժանքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ պարապմունքի ընթացքում հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հենակետերը` գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am