Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը

Armenpress 13:43, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հանդիպման գլխավոր թեմաներից են եղել 44-օրյա պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ կատարվելիք քայլերը:

Կողմերը քննարկել են նաև Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի հայտարարության համաձայն՝ հանդիպման կողմերը շեշտել են, որ  թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am