Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Թեհրանում

Armenpress 13:44, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախօրեին ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է  ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Մևլյութ  Չավուշօղլուի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Թեհրանում անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպման ժամանակ իրանցի նախարարը նշել է, որ տարածաշրջանում նոր իրադարձություններ են տեղի ունենում, և, հետևաբար, երկրների միջև կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտություն կա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am