ԱՄՆ-ն և ԵՄ-ն կհամագործակցեն կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում

Armenpress 21:17, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Եվրամիությունը նոր գործընկերություն կսկսեն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը ցածր եկամուտ ունեցող երկրներին մատակարարելու, ինչպես նաև այս հարցում ապատեղեկատվության դեմ պայքարելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով համավարակի դեմ պայքարի հարցով ամերիկյան կառավարության կազմակերպած բազմակողմ առցանց գագաթնաժողովին:

«Մենք պետք է ողջ աշխարհում միավորվենք մի քանի սկզբունքների շուրջ, որոնց համաձայն կպարտավորվենք անհատույց փոխանցել, այլ ոչ թե վաճառել պատվաստանյութի դեղաչափեր ցածր եկամուտ ունեցող երկրներին»,- հայտարարել է Բայդենը:

Նա առաջարկել է նաև 2022 թվականի առաջին կեսին ևս մեկ գագաթնաժողով անցկացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am