Աֆղանստանում տնային տնտեսությունների միայն հինգ տոկոսն ունի բավարար քանակությամբ օրական սնունդ. ՄԱԿ

Armenpress 20:55, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի տնային տնտեսությունների միայն 5% -ն ունի բավարար քանակությամբ օրական սնունդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ -ի Պարենի համաշխարհային ծրագիրը:

«Աշխատատեղերի կորուստը, կանխիկ միջոցների պակասը և գնաճը հանգեցրել են Աֆղանստանում քաղցած մարդկանց նոր դասի առաջացմանը: Առաջին անգամ քաղաքաբնակները բախվել են նույն մակարդակի սննդի անապահովության հետ, ինչպես գյուղաբնակները, որոնք վերջին երեք տարում տուժել են երկու երաշտից»,- ասվում է Պարենի համաշխարհային ծրագրի հայտարարության մեջ:

Աֆղանստանում ծրագրի ղեկավար Մերի-Էլեն Մակգրոարտին հայտնել է, որ իրենք 200 մլն ԱՄՆ դոլարի կարիք ունեն՝ գնելու անհրաժեշտ ապրանքներ ձմռան համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am