Ադրբեջանի գյուղերից մեկի բնակիչը մահացել է ականի պայթյունից

Armenpress 15:30, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Ղազախի շրջանի Խանլգար գյուղի բնակիչներից մեկը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է ականի պայթյունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am