Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

Armenpress 12:30, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Անկախության տոնի առթիվ ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ շնորհավորանքները, և լավագույն բարեմաղթանքներս հղել Հայաստանի ժողովրդին:

Ես լիահույս եմ, որ դժվար տարվանից հետո մենք կարող ենք ակնկալիք ունենալ հաղթահարելու համաշխարհային առողջապահական մարտահրավերները և ապագայում ունենալ ավելի լավ ժամանակներ»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am