Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ խաղաղություն, համերաշխություն և բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին

Armenpress 19:51, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ խորին հարգանք հայտնելով իր հայ գործընկերոջը և խաղաղություն, համերաշխություն ու բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

«Համոզված եմ, որ ավանդաբար բարեկամական հարաբերությունները մեր երկրների և ժողովուրդների միջև հետագայում ևս ամուր հիմք կծառայեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում մոլդովա-հայկական համագործակցության զարգացման համար», - նշել է Մոլդովայի արտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունները կշարունակեն ակտիվ երկխոսությունը երկկողմ օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակի շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am