Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը  

Armenpress 12:20, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական Լա լիգան շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայերեն շնորհավորել է Հայաստանի տոնը, իսկ կից Լիգայի պաշտոնական էջը գրել է. «Շնորհավո՛ր Անկախության օրդ, Հայաստան»:

Ուղիղ 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95%-ի մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am