Պիրլոն կարող է փոխարինել Կումանին  

Armenpress 11:38, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրեա Պիրլոն կարող է գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Պիրլոն կարող է փոխարինել «Բարսելոնա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին: Բացի Պիրլոյից կատալոնական ակումբի ղեկավարությունը քննարկում է նաև տարբեր այլ մասնագետների թեկնածությունները ևս՝ ինչպես, օրինակ, «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավիի, Անտոնիո Կոնտեի թեկնածությունները:

«Բարսելոնա»-ն մտադիր է հրաժարվել Ռոլանդ Կումանի ծառայություններից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am