Անկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը. ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

Armenpress 09:50, 21 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: Այս տարիների ընթացքում քայլ առ քայլ մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն: Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով՝ վերագտնում ենք մեզ իրավունքների ու պատասխանատվության մեծ շրջապտույտում: Հենց այս իրավիճակում էլ մենք մեր տեսլականը խարսխում ենք անկախության իրողությանը:

Այս հիշարժան օրը մեկ անգամ եւս խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար իրենց կյանքը չխնայեցին:

Անկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը, որի վրա 30 տարի պետականություն ենք կառուցում: Զարգացնենք ու շենացնենք մեր երկիրը, այսօր հենց այդպիսի հայրենասիրություն է անհրաժեշտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ասված է շնորհավորական ուղերձում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am